Հայաստանն ու Ռուսաստանը կիսել են հաղթանակը «Մանկական Նոր ալիք-2017»-ում
«Մանկական Նոր ալիք 2017» միջազգային մրցույթի 1-ին հորիզանականը կիսվել է հայ և ռուս մասնակիցների միջև: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել «Արտեկ» մանկական կենտրոնում: 13 մասնակիցները 11 երկրներից էին՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Բոսնիա և Հերցոգովինա, Գերմանիա, Իսրայել, Լատվիա, Մոլդովա, Ֆրանսիա, Ղազախստան, Աբխազիա:
Առաջին հորիզոնականը բաժանվել է Ռուսաստանից Արիանա Պետրովայի և Հայաստանից Անահիտ Ադամյանի միջև: Երկրորդ հերիզոնականը զբաղեցրել է Իսրայելի ներկայացուցիչ Կուպեր Տալին, իսկ երրորդը՝ դարձալ Ռուսաստանից Եվգենի Բոյցովը:
Հանդիսատեսի համակրանքին արժանացել է Ամինա Ժապարը Ղազախստանից:
Ժյուրիի կազմում են եղել՝ Եվգենի Կրիլատովը, Գրիգորի Գլադկովը, Լև Լեշենկոն, Եվգենի Կոմբարովը, Օլեգ Գազմանովը, Յուլիանա Կարաուլովը: Ժյուրիի նախագահը պրոդյուսեր և երգահան Իգոր Կրուտոյն էր: Մրցույթը անկցացվել է ՌԴ-ի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
Արիանա Պետրովան 13 տարեկան է: Նա «Երեխաների ձայնը» հեռուստանախագծում հասել է մինչև կիսաեզրափակիչ, ինչպես նաև մի շարք միջազգային մրցույթների հաղթող է ճանաչվել:
Իգոր Կրուտոյի դպրոցի աշակերտներից Անահիտ Ադամյանը նույնպես 13 տարեկան է: Նա ներկայացրել է Մալթան «Մանկակական եվրատեսիլ 2016» մրցույթում և զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: