Բեյրութում կրակել են հայ գործարարի վրա
Բեյրութի թաղամասերից մեկում անհայտ անձը կրակ է բացել հայ գործարար Հարութ Զաարաբ Քֆերկյանի ուղղությամբ և վնասել նրան ուսի հատվածում: Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային «NNA» գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, Քֆերկյանը կայուն վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրում իրավապահ մարմինները սկսել են հետաքննել կատարվածը: