Թրամփի որոշումից հետո Իլոն Մասկը հրաժարվել է մասնակցել Սպիտակ տան խորհրդին
«Tesla», «SpaceX» ու «PayPal» ընկերությունների համահիմնադիր, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը որոշել է հրաժարվել Սպիտակ տանը խորհրդին մասնակցությունից՝ կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին՝ ԱՄՆ-ի որոշումից հետո։
«Ես դուրս եմ գալիս նախագահական խորհրդից։ Կլիմայի փոփոխությունները իրականություն են։ Փարիզյան համաձայնագրից հրաժարվելը չի համապատասխանում ոչ ԱՄՆ-ի , ոչ աշխարհի շահերին»,- գրել է նա Twitter-ում ։
Ավելի վաղ ՄԱսկը հայտնել էր, որ փորձել է համոզել Դոնալդ Թրամփին հրաժարվել այդ որոշումից, նախազգուշացնելով, որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում ինքը կլքի խորհուրդը։