Մերկելը ցավում է կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից հեռանալու՝ Թրամփի որոշման մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում ափսոսանք է հայտնել Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ։ Այս մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունից մեկ ժամ անց հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Նա նաև նշել է, որ Մերկելը շեշտել է Գերմանիայի հանձնառությունը Փարիզյան համաձայնագրի պայմաններին։