«Սոյուզմուլտֆիլմ»-ը «Трое из Простоквашино» մուլտֆիլմի 30 նոր սերիա կնկարահանի
«Սոյուզմուլտֆիլմ»-ը կնկարահանի «Трое из Простоквашино» մուլտֆիլմի 30 նոր սերիա, որոնք էկրաններին կհայտնվեն 2019թ.-ից մինչև 2020թ.: Մուլսերիալի նոր սերիաները կնկարահանվեն 2D և 3D ձևաչափերով: Այս մասին գրում է «Interfax.ru»-ն:
Նոր պրոյեկտի խնդիրն է ցույց տալ, թե ինչպես է փոխվել «Простоквашино»-ն երկրի հետ միասին, ամեն դեպքում անցել է 20 տարի. ինչպես նաև ցանկանում ենք երեխաներին ներգրավել արկածների մեջ այն հերոսների,որոնք խոսում են այնպիսի արժեքների մասին, ինչպիսիք են ընտանիքը, տունը, մտերիմների մասին հոգ տանելը»,- նշվել է «Սոյուզմուլտֆիլմ»-ի ղեկավարության ներկայացուցիչ Յուլիանա Սլաշյովան:
«Трое из Простоквашино» մուլտֆիլմը ստեղծվել է Էդուարդ Ուսպենսկու «Дядя Фёдор, пёс и кот» վեպի հիման վրա: Հանդիսատեսին այն առաջին անգամ ներկայացվել է 1978թ: