Թրամփը ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ չի տեղափոխի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ դեպսանությունը դեռևս չի տեղափոխի Թել Ավիվից Երուսաղեմ: Այս մասին հայտնում է «AFP»-ն՝ հղում տալով երկրի իշխանություններին:
«CNN»-ը, հղում տալով իր աղբյուրներին, նույնպես հաղորդել է, որ Թրամփը մոտ ապագայում կհայտնի ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվում պահպանելու մտադրության մասին:
Ավելի վաղ Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ ալ Մալիկը տարակուսանք էր հայտնել այն հարցում, թե Թրամփը կընդունի արդյոք Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄն դեսպանությունը տեղափոխելու մասին որոշում, թե ոչ:
Թրամփն ինքը պարբերաբար հայտնել է, որ իր վարչախումբը քննարկում է դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու հարցը: