Թուրքիայում հերթական քուրդ պատգամավորն է դատապարտվել
Ինչպես հաղորդում է թուրքական «Haberturk» լրատվական կայքը, Թուրքիայի Սիիրթ քաղաքից ընտրված Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) խոսնակ և պատգամավոր Բեսիմե Քոնջան, ով երկուշաբթի օրը ձերբակալվել էր Բաթման քաղաքի օդանավակայանում, դատապարտվել է 2.6 տարվա ազատազրկման:
Քոնջային մեղադրում են «Ահաբեկչական խմբավորման անդամակցելու և ահաբեկչական քարոզների մեջ»:
Մուշեղ Խուդավերդյան. Ֆեյսբուք: