ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ի համար մրցակցային պայքարի միջոց են. ՌԴ փոխվարչապետ
ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ԱՄՆ-ի կողմից օգտագործվում են որպես մրցակցային պայքարի միջոց: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
«Եթե Ռուսաստանում 2014 թ.-ին մենք պատժամիջոցները տեսնում էինք որպես քաղաքական միջոց, ապա այժմ, իհարկե, հասկանում ենք, որ սա իսկական մրցակցային պայքար է, և ԱՄՆ-ն թաքնվելով քաղաքական իրավիճակների վրա ազդելու նպատակով պատժամիջոցներ սահմանելու հետևում, իրականում արագորեն իրենց համար մրցակցային պայքարում հնարավորություններ են փնտրում»,- ասել է Շուվալովը:
Շուվալովը նշել է, որ 2014 թ.-ին, երբ իրեն այդ մասին ասում էին, նա «ծիծաղում էր և մտածում, որ դա հավանաբար ինչ-որ մեկի մտահղացումն է»: