Լիբանանում արգելվել է «Հրաշք - կինը» ֆիլմի ցուցադրությունն իսրայելացի դերասանուհու պատճառով
Լիբանանում պրեմիերայից մի քանի ժամ առաջ արգելել են «Հրաշք-կինը» ֆիլմի ցուցադրությունն այն պատճառով, որ կինոնկարում նկարահանվել է իսրայելացի դերասանուհի Գալ Գադոտը: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Արգելքի մասին որոշումն ընդունվել է մայիսի 31-ին՝ երկրի էկոնոմիկայի նախարարության հատուկ հանձնաժողովի կողմից:
Լիբանանը պաշտոնապես ռազմական դրության մեջ է Իսրայելի հետ: Երկրում պաշտոնապես արգելված են իսրայելական ապրանքները, իսկ տեղացիներին արգելված է մուտքն Իսրայել: