«Charlie Hebdo»-ն պատկերել է Պուտինի և Մակրոնի ծաղրանկարը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Վերսալում հանդիպումից հետո «Charlie Hebdo» ամսագիրը վիճահարույց ծաղրանկար է ներկայացրել: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
«Charlie Hebdo»-ն լուսանկարը անվանել է «Մակրոնը ընդունել է Պուտինին», որտեղ Պուտինը պատկերված է կոստյումով՝ ձեռքին Մակրոնի գլխով փոքրիկ շուն: Նկարում Պուտինը հրահանգում է՝ «պառկել տեղում»:
Հիշեցնենք, որ ամսագիրը հայտնի է իր վիճահարույց ծաղրանկարներով: 2015 թվականին « Charlie Hebdo»-ն «Իսլամական պետության» առաջնորդի ծաղրանկարն էր պատկերել, որից հետո մահացան շուրջ մեկ տասնյակ մարդիկ: