Բաղանիսը գնդակոծվել է. վիրավորներ չկան
Երեկ գիշեր Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսը հակառակորդի կողմից գնդակոծության է ենթարկվել:
Ինչպես «Tert.am»-ին հայտնել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը՝ Վնասվել է 2 տուն, մեկինը՝ տան տանիքը, մյուսի ջրհորդանը: Այլ վնասներ և վիրավորներ չկան:
«Operativ.am»-ի հետ զրույցում գյուղապետարանի աշխատակցուհին փոխանցեց, որ չնայած գիշերը հակառակորդի իրականացրած գնդակոծությանը՝ գյուղի դպրոցում Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ միջոցառում է տեղի ունեցել, որին երեխաները ծնողների հետ միասին ներկա են եղել և նշել: