Մեծ Բրիտանիայից առաջին խումբը զբոսաշրջային այց է կատարել Ղրիմ
Ղրիմը Ռուսաստանի հետ վերամիավորվելուց հետո առաջին անգամ բրիտանացի զբոսաշրջիկների է ընդունել: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Ղրիմի խորհրդարանի առողջարանային և զբոսաշրջային հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չարնյացկին նշել է, որ իշխանությունները չեն գովազդել բրիտանացիների ժամանումը «որպեսզի նրանց համար չստեղծեն խնդիրներ իրենց հայրենիքում»:
Ըստ նրա՝ մի քանի խմբերի այցեր են նախատեսվում Չինաստանից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից:
Ղրիմը ընգրկվել է 10 ամենահայտնի հանգստավայրերի ցուցակում: Այս տարի Ղրիմում նախատեսվում է շուրջ 6 միլիոն զբոսաշրջիկի այցելություն: