Հիլարի Քլինթոնը պարզաբանել է, թե ինչու չընտրվեց նախագահ
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտնել է նախագահական ընտրութուններում պարտության որոշ պատճառներ: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Ես զանգվածային շահարկման զոհ դարձա, թե հաղթելու եմ»,- ասել է Քլինթոնը կոնֆերանսի ժամանակ: Նա նաև նշել է, որ Դեմոկրատական կուսակցությունը սնանկացման եզրին էր, երբ նա առաջարդվել էր, որպես թեկնածու: Միևնույն ժամանակ Հանրապետական կուսակցությունը հաջողությամբ ներդրումներ էր կատարել քաղաքական տարբեր նախագծերում:
Բացի այդ Քլինթոնը լրատվամիջոցներին մեղադրել է, որ հրապարակել են չստուգված տեղեկություններ և բողոքել է, որ ընտրողների մոտ ստեղծել են ստանդարտներ, թե կինը չի կարող լինել ԱՄՆ նախագահ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի նոյեմբերին և ավարտվել են Հանրապետական կուսակցության առաջնորդ Դոնալդ Թրամփի հաղթանակով: