Վուչիչը ստանձնեց Սերբիայի նախագահի պաշտոնը
Սերբիայի՝ ապրիլի երկուսին ընտրված նախագահ Ալեքսանդր Վուչիչը երդում էտվել երկրի խորհրդարանի առջև: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Ալեքսանդր Վուչիչը երդվել է՝ ձեռքը դրած երկրի Սահմանադրության վրա: Նա պաշտոնապես նախագահի պաշտոնն է ստանձնել հինգ տարի ժամկետով:
Արարողությանը ներկա են եղել երկրի նախկին նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, Սլովենիայի, Հունգարիայի, Չեռնոգորիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հունաստանի և Ավստրիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ պետությունների դեսպաններ:
Երդմնակալության արարողությանը ներկա է եղել Սերբիայի մի քանի հազար քաղաքացի: