Զարմանալի է՝ ինչպես է տարրական անվտանգություն չունեցող երկիրը տարեկան այդքան զբոսաշրջիկներ ընդունում
Ադրբեջանալեզու «Meydan Tv» ընդդիմադիր լրատվամիջոցի լրագրող Աֆղան Մուխթարլին, որը ադրբեջանական իշխանությունների հետապնդումների պատճառով ապաստանել էր Վրաստանում, երկուշաբթի երեկոյան անհետացել է։ Ավելի ուշ պարզվել է, որ նա առևանգվել է և հայտնվել Ադրբեջանում։
Ինչպես պնդում են Մուխթարլիի ընտանիքի անդամները, նրա առևանգման հետ կապ ունեն նաև վրացական իշխանությունները։
Տեղի ունեցածից կարելի է անել երկու հետևություն․
ա) Եթե վրացական իշխանությունները մասնակցել են լրագրողի առևանգմանը և թույլ տվել, որ նա տարվի Ադրբեջան, ապա պետք է փաստել, որ այդ երկիրը խրախուսում է մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումը, և իր երազած եվրոպական արժեքներից շատ ավելի հեռու է, քան հենց Ադրբեջանը։
բ) Եթե վրացական իշխանությունները կապ չունեն առևանգման հետ, ապա պետք է արձանագրել, որ մեր հարևան երկիրը ի վիճակի չէ ապահովել իր տարածքում գտնվող մարդկանց անվտանգությունը և ԱՀ հատուկ ծառայություններն այնտեղ զգում են իրենց, ինչպես սեփական տանը։
Տարրական անվտանգություն չունեցող երկիրը, թե ինչպես է տարեկան այդքան զբոսաշրջիկներ ընդունում, իրոք զարմանալի է։
Արտյոմ Տոնոյան. Ֆեյսբուք