Պուտինը փորձել է հանգստացնել Կրեմլում լացող երեխային (տեսանյութ)
Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Ծնողական փառքի մեդալ» է շնորհել բազմազավակ ընտանիքների մայրերին և հայրերին:
Արարողության ժամանակ 10 երեխա ունեցող ընտանիքի երեխաներից մեկը սկսել է լացել, երևի թե, հուզմունքից և վազել է մայրիկի մոտ, ով գրկել է նրան: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
Վլադիմիր Պուտինը փորձել է հանգստացնել 3-ամյա երեխային՝ նրա գլուխը շոյելով: Սակայն երեխան այդպես էլ չի հանգստացել: