Ինչո՞ւ է պաշտոնանկ արվել Արամ Ասատուրյանը
Այսօր` մայիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԶՈՒ բուժծառայության պետ Կամավոր Խաչատրյանը ասաց, որ օրեր առաջ պաշտոնից ազատվել է ՀՀ ԶՈՒ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ գնդապետ Արամ Ասատուրյանը:
«Ասատուրյանը պաշտոնից ազատվել է ծառայողական պարտականությունների հետ կապված խնդիրների արդյունքում և այժմ գտնվում է ՀՀ ԶՈՒ կադրերի ռեզերվում»,- ասաց նա և հավելեց, որ հոսպիտալի նոր պետ դեռևս չի նշանակվել:
«Ունենք մի քանի թեկնածուներ, նրանց անունները դեռևս քննարկման փուլում են: Կընտրենք թեկնածուներից լավագույնին»,-ասաց Խաչատրյանը: