Թրամփն առաջարկել է ընթերցողներին գուշակել «sovfefe» բառի նշանակությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Twitter»-ի իր հետևորդներին առաջարկել է կռահել գոյություն չունեցող «covfefe» բառի նշանակությունը, որը նա ըստ երևույթի սխալմամբ գրել է իր հաղորդագրություններից մեկում: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Նա մասնավորապես գրել է. «Ո՞վ կարող է կռահել «covfefe» բառի ճիշտ իմաստը»: Գրառումից րոպեներ անց այն հավաքել է շուրջ 38.5 հազար հավանում, իսկ 20 հազարից ավելի մարդ կիսվել էր իրենց էջերում:
Գրառումը երկար չի մնացել նրա թվիթերյան էջում և այն ջնջել է: Սակայն համացանցում քննարկումների և հումորային բացատրությունների առիթ է տվել: