Թրամփը խնդրել է օտարերկրացի գործընկերներին զանգահարել իր բջջային հեռախոսին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփը խնդրել է իր օտարերկրացի գործընկերներին զանգահարել իր բջջային հեռախոսահամարին: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:
Թրամփը արդեն իր հեռախոսահամարը տվել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նետոին: Վերջինս ընդունել է առաջարկը և հասցրել է զանգահարել ԱՄՆ առաջնորդին: Թրամփը հեռախոսահամարը տրամադրել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հանդիպման ժամանակ:
Փորձագետները նշում են, որ սա դիվանագիտական պրակտիկայի խախտում է և սպառնում է ԱՄՆ-ի անվտանգության ռեժիմին՝ դառնալով խոցելի այլ պետությունների համար: Ի վերջո Սպիտակ տանը գոյություն ունի հատուկ պաշտոնյաների հետ խոսակցությունների անվտանգ հեռախոս: