Երկիր մոլորակում այլմոլորակայիններ են ապրում. ամերիկացի միլիարդատեր
Ամերիկացի գործարար Ռոբերտ Բիգելոուն, ում ընկերությունը ակտիվորեն համագործակցում է NASA-ի հետ, հայտարարել է, որ համոզված է, որ այլմոլորակայինները ոչ միայն գույություն ունեն, այլև ապրում են Երկիր մոլորակի վրա: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
«Ես միանգամայն համոզված եմ, որ այլմոլոարկայիններ գոյություն ունեն: Երկրի վրա կա այլմոլորակայինների շունչը»,- ասել է գործարարը լրատվամիջոցներին:
Բիգելոունը խոստովանել է, որ ֆինանսական առումով թանկ է ավելի խորը ուսումանսիրություններ անելը, և որ նրանք կարիք չուեն հանդիպելու այլմոլորակայինների հետ, որոհետև նրանք արդեն «մեր քթի տակ են»: