Մրգերը խանգարո՞ւմ են նիհարելուն
Կա տարածված կարծիք, որ եթե ցանկանում ես ավելորդ քաշից ազատվել, ապա օրվա ճաշացանկի հիմնական մասը պետք է հագեցած լինի մրգերով:
Սակայն փաստ է, որ շատ մրգերի պարունակությունում շաքար կա: Իհարկե սա ավելի առողջարար է, քան օշարակները կամ կաթնային շոկոլադը, բայց կալորիաներից ազատվել՝ կարծելով, որ մրգերը միանշանակ կալորիա չեն պարունակում՝ սխալ է:
Պտուղները պարունակում են ֆրուկտոզա և սա օգնում է մկաններին, ուղեղին և օրգաններին ավելի ակտիվ լինել:
Բացասական ազդեցություն կարող է թողնել, երբ ֆրուկտոզան յուղի տեսքով «փաթեթավորվի» լյարդում, և արտահայտվի ավելի ուշ:
Եթե դուք ցանկանում եք նիհարել, պետք է հիշեք, որ, օրինակ, բանանը պարունակում է 100 կկալ 27 գրամ ածխաջրեր կամ մեկ հատ մեծ, քաղցր խնձորը կարող է պարունակել 115 կկալ և 30 գրամ ածխաջուր: Այս դեպքում կարող եք ուտել փոքր հատապտուղներ՝ ազնվամորի, հապալաս, ելակ:
Եվ ամենակարևորը մրգերը ևս պետք է ուտել չափավոր, իսկ նիհարելու հարցում մեծ հաջողությունների հասնելու համար երկու անգամ ավելի ներառեք բանջարեղեններ՝ վարունգ, լոլիկ, կաղամբ, պղպեղ, կանաչի: