Էմմա Ուոթսոնը ամառվա վերջում ամուսնության առաջարկություն կանի իր ընկերոջը
«Հարրի Փոթերի» մասին պատմող ֆիլերի աստղ Էմմա Ուոթսոնը պատրաստվում է ռոմանտիկ խոստովանություն անել իր սիրեցյալին օվկիանոսի ափին: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:
Հարցազրույցներից մեկում Էմման նշել է, որ ամուսնության առաջարկություն անելը չի համար ուժեղ սեռի մենաշնորհը: Նրա խոսքերով` կինն ինքը կարող է որոշել իր բախտը` առաջարկելով տղամարդուն ամուսնանալ:
Այժմ Էմման հանդիպում է խոշոր բիզնեսմեն Ուիլիամ Նայթի հետ, ով ավելի քան 9 տարով մեծ է աղջկանից: Դերասանուհու խոսքերով` տարիքային տարբերությունը այնքան չի անհանգստացնում իրեն, այնպես որ ` նա պատրաստ է իսկական լուրջ հարաբերությունների: