Մերկելի պատասխանն Էրդողանին
Ըստ գերմանական «Die Welt»-ի տեղեկությունների՝ Գերմանիան կտրականապես դեմ է արտահայտվել, որ հաջորդ տարվա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպումը տեղի ունենա Ստամբուլում:Գերմանիայի դեմարշին միացել են նաև Ֆրանսիան, Դանիան և Նիդերլանդները: «Մենք չենք ցանկանում,որ կարծիք ստեղծվի,թե մենք պաշտպանում ենք թուրքական կառավարության ներքին քաղաքականությունը»:
Հիշեցնեմ, որ 2046 թ-ին Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահը առաջարկել էր հաջորդ երկու գագաթաժողովներն անցկացնել Թուրքիայում: ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այդ ժամանակ պատասխան չէին տվել,սակայն շատերի կարծիքով Էրդողանի առաջարկն ընդունելի էր:
Հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է: Թուրք-գերմանական հարաբերություններում տեղի ունեցած վայրիվերումները, կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և թուրք նախարարների հանդիպումների արգելքը գերմանաբնակ թուրքերի հետ, վատթարացրել են հարաբերությունները Բեռլինի և Անկարայի միջև: Այդ ամենին ի պատասխան Անկարան փորձում է «պատժել» Մերկելին՝թույլ չտալով գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիկ ռազմակայանում ծառայող գերմանացի զինվորականներին:
Նիդերլանդները և Դանիան ևս բացասաբար վերաբերվեցին թուրք նախարարների այցերին իրենց երկրներ:
Ժամանակն է,որպեսզի Գերմանիան և նրա եվրոպացի գործընկերները պատասխանեն Անկարայի լկտի պահվածքին...Սա դեռ սկիզբն է.Թուրքիան զրկվում է կարևոր միջազգային գագաթաժողով անցկացնելու հնարավորությունից:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: