Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է՝ ինչու է աշխատանքից հեռացրել ընտանեկան ոճաբանին
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ մեկնաբանել է իր ոճաբանին աշխատանքից հեռացնելու հարցը, ում ծառայություններից քույրերի հետ միասին հրաժարվել էր մեկ ամիս առաջ: Մոնիկա Ռոուզը 10 տարվա ընթացքում հագուստ էր ընտրել Քարդաշյան-Ջեններ ընտանիքի համար՝ նրանց համար գրեթե ընտանիքի անդամ դառնալով: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Ես նրա հետ չեմ աշխատել երևի թե չորս տարի, դրա համար իմ պատճառը կապ չունի մյուսների պատճառների հետ: Կարդացել էի, որ նա փոխել է իր ոճը, երբ սկսել էի հանդիպել Քանյե Ուեսթի հետ: Պետք է ասեմ, որ Քանյեն ինձ համար նոր թիմ գտավ, ինչը փաստում են փաստաթղթերը: Ինձ թվում է, մարդիկ մտածում են, թե դա է դարձել Մոնիկայի հետ համագործակցության դադարեցման պատճառը:
Ես նոր իմպուլսի կարիք ունեի: Ինչո՞ւ են իմ ընտանիքի անդամներն էլ նույն բանն արել, դա պետք է նրանց հարցնեք: Ինձ անհրաժեշտ էր նոր հայացք, և Քանյեն ցանկանում էր օգնել ինձ փոխվել: Ես պարզապես փոփոխություն էի ցանկանում»,- ասել է Քիմը: