Զգուշանալ է պետք Վրաստան գնալուց
Ադրբեջանում զարգացող դեպքերին կարելի է չանդրադառնալ, արդեն սովորական բան է : Պետք է սպասել պայթյունին, ամեն ինչ դրան է տանում, բայց որ դեպքերը սկսում են զարգանալ եվրոպական համարվող Վրաստանի սրտում՝ Թբիլիսում, սա արդեն և հետաքրքիր է, և մտահոգիչ:
Ադրբեջանցի լրագրողին օրը ցերեկով Թբիլիսիի կենտրոնից գողացել ու տարել են Բաքու: Անձնագիրը մնացել է Թբիլիսիում ՝ Ագիֆի կնոջ մոտ, իսկ ինքը՝ Ագիֆը «բարեհաջող» հայտնվել է Բաքվում:
Վրաստանի ԱԳՆ-ն դեռ մտմտում է թե ինչ ասի: Լռություն է նաև մաքսատան կողմերում: Ինպես ասում են՝ «Ждемс»: Վրացիներին պետք է հարցնել, հիմա դա սահման է՞, թե՞ զուգարան: Իսկ իրականում, կատակը մի կողմ, զգուշանալ է պետք Վրաստան գնալուց:
Մեկ էլ տեսար հայտվեցիր Ադրբեջանում ու կապ չունի, որ անձնագիրդ կարող հյուրանոցում մնացած լինի: Այսպիսի եվրոպական խաղեր և ինչպես ադրբեջանցի ծանոթներիցս մեկը կասեր՝ «SOCARtvelo»:
Հարություն Հարությունյան. Ֆեյսբուք