Ուկրաինայի ԱԳՆ-ն որոշել է Պուշկինին ուկրաինացի համարել
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտնել է, որ Ռուսաստանի՝ իշխանուհի Աննա Յարոսլավնային իրենց «վերագրելու» փորձերից հետո ուկրաինացի է համարում ռուս պոետ Ալեքսանդր Պուշկինին: Այս մասին նա գրել է թվիթթերյան իր էջում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Պուշկինին ուկրաինացի կհամարեմ: Վերջապես, ուկրաինական Օդեսան և Ղրիմը բազմիցս ոգեշնչել են նրա ստեղծագործակական հանճարին»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ Ռուսաստանն «իսկապես Աննային ռուս է համարում»:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել էր, որ ռուս առաջնորդ Վլադիմիր Պուտինը «փորձել է Եվրոպայի աչքի առաջ Աննա Յարոսլավնային գողանալ ու մտցնել ռուսական պատմություն»: