Գերմանիայում 1940-ականների նռնակ է պայթել
Գերմանական Հեննեֆ քաղաքում պայթյուն է որոտացել: Տաքի պատճառով ավտոտնակներից մեկում պայթել է 1940-ական թվականների նռնակ, որը գնել է տարածքի տերը: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Yahoo!»-ին:
Ոստիկանությունը տարհանել է հարևան շենքերի բնակիչներին: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Նրանք շրջափակլ են երկաթուղային կայարանը և մայրուղու այդ հատվածը: Այնուհետև մասնագետները հաջողությամբ վնասազերծել են չպայթած ռումբերը:
Ավտոտնակի 51-ամյա սեփականատերը նշել է, որ գնել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբերի մի ամբողջ արկղ տեղի շուկայում: Այս պահին տղամարդու նկատմամբ քննություն է տարվում: Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք պահելու մեջ:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ պատիժ է նրան սպառնում: