Շքանշանով պարգևատրվելն ու այն վերցնել-չվերցնելը մարդու բարոյական նորմերի հետ կապ չունի
Իմ կարծիքով ոչ մի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձ իր հայրական տնից շքանշաններ չի բերում ու բաժանում:
Նույնն էլ Հայաստանի նման փոքրիկ երկրում է: Շքանշանով պարգևատրվելը ու այդ շքանշանը վերցնել կամ չվերցնելը մարդու բարոյական նորմերի հետ ընդհանրապես կապ չունի:
Շքանշանները տրվում են պետության համար (չշփոթել իշխանության համարի հետ) որևէ դրական քայլ կատարած անձանց:
Տվյալ դեպքում էական չի դա Սերժ Սարգսյանի, թե ուրիշ ինչ-որ մեկի ձեռքից վերցրած է: Շքանշանը պատկանում է ստացողին ու պետությանը (կրկին չշփոթել իշխանության հետ):
Իշխանությունները կգան ու կգնան, բայց պետությունը ու դրա համար կատարածը հավերժ է:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք