Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը խորհրդարան փաստաթուղթ է ուղարկել իր հրաժարականի մասին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «TANJUG» լրատվական գործակալությանը:
Ինչպես սպասվում է, արդեն վաղն Ալեքսանդր Վուչիչը երդում կտա և կանցնի Սերբիայի նախագահի պաշտոնավարմանը: Խորհրդարանի ղեկավարն արդեն հատուկ նիստ է նշանակել:
Ալեքսանդր Վուչիչը հաղթել է Սերբիայի նախագահի ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 55%-ը: Նա խոստացել է շարունակել դեպի Եվրամիություն ուղին՝ Ռուսաստանի Դաշնության հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելով: