Պուտինի խորհուրդը՝ եվրոպացիներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպական երկրներին կոչ է արել հրաժարվել Մոսկվայի կողմից սպառնալիքի առկայության մասին կեղծ պատկերացումներից: Համապատասխան հայտարարությունը նա արել է «Le Figaro» ֆրանսիական թերթին տված հարցազրույցում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Պետք չէ ոչինչ ուժեղացնել, պետք չէ հորինել ռուսական առասպելական սպառնալիքներ, հիբրիդային պատերազմներ և այսպես շարունակ: Ինքներդ եք հորինել, իսկ հետո ինքներդ ձեզ վախեցնում եք, և դրա հիման վրա ձևակերպում քաղաքականության հեռանկարը»,- ասել է պետության ղեկավարը:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը կարող է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ բոլոր ուղղություններով, առաջին հերթին՝ միջազգային ահաբեկչությունների դեմ պայքարի ոլորտում: