Գերմանիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները վատացել են
Գերմանիայի Դաշնային Հանրապետությա արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ Վաշինգտոնի և Բեռլինի հարաբերությունները դժվար փուլում են գտնվում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Նա նաև ընդգծել է իր վստահ լինելը պետությունների երկկողմանի հարաբերությունների մոտակա կարգավորման հարցում:
«Այն, որ դժվար իրավիճակ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցում, ճիշտ է: Սակայն Միացյալ Նահանգներն ավելի մեծ և ավելի լավն է ներկայիս կոնֆլիկտից, և ես վստահ եմ, որ մենք ապագայում կվերադառնանք լավ հարաբերություններին»,- ասել է նախարարը:
Գաբրիելն անհանգստություն է հայտնել, որ Վաշինգտոնի և Բեռլինի երկխոսությունը տեղափոխվել է թվիթթերյան հարթակ: