Հրանտ Դինքի սպանության մեջ Էրդողանը մեղադրում է Գյուլենին
«Diken» գործակալությունը տեղեկացնում է, որ Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը նոր քրեական գործ է վարույթ ընդունել՝ կապված «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ: Ըստ դատախազի, սպանությունը կազմակերպելու համար մեղադրանքներ են առաջադրվել մոտ 50 մարդու, որոնց մեջ են Թուրքիայի բռնապետ Ռեջեբ Էրդողանի թշնամի, հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենը, նախկին դատախազ Զաքարիա Օզը և նախկինում հրատարակվող «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն:
Էրդողանի քաղաքականությանը ծանոթների համար թուրքական իրավապահ մարմինների այս քայլը զարմանք չի առաջացնում: Անցյալ տարվա ամռանը տեղի ունեցած անհաջող պետական հեղաշրջումից հետո, որի գլխավոր կազմակերպիչը, ըստ Էրդողանի, Ֆեթուլլահ Գյուլենն է, թուրքական իշխանությունները փորձում են երկրի բոլոր դժբախտությունների մեջ մեղադրել Գլուլենին և նրա շարժման ներկայացուցիչներին: Էրդողանը տարրական «վհուկների որսի» է անցել: Հնարավորության դեպքում Քենեդիի սպանության մեջ էլ կմեղադրի Գլուլենին, միայն թե ԱՄՆ-ն հանձնի վերջինիս Անկարային:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: