Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ երրորդ մեղադրական ակտն է ընդունվել
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Cumhuriyet» (Ջումհուրիյեթ) պարբերականը, երկար քննարկումներից հետո դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով երրորդ մեղադրական ակտն է ընդունել, որը կքննվի Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում:
Դատարանը երկար ժամանակ հրաժարվում էր ընդունել վերոնշյալ մեղադրական ակտը, սակայն թուրքական դատախազությանը հաջողվել է ձեռք բերել որոշակի հիմնավոր ապացույցներ Դինքի սպանության մանրամասների վերաբերյալ որի արդյունքում էլ ակտն ընդունվել է:
Մուշեղ Խուդավերդյան. Ֆեյսբուք: