Ճապոնիայում շոգի պատճառով հոսպիտալացվել է 750 մարդ
Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 750 մարդ է հոսպիտալցվել : Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Ճապոնիայի հրշեջ ծառայությունը և շտապ օգնությունը մայիսի 22-ից 28-ը աշխատում է արտակարգ ռեժիմով:
Հոսպիտալացվածները հիմնականում Տոկիոյից, Օկինավայից, Սաիտամայից և Հոկայդոից են:
Ինչպես հայտնում են օդերևութաբանական գործակալությունից` Ճապոնիայի մեծ մասում առաջիկա օրերին տաք եղանակը կշարունակվի, որից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտագործել օդորակիչ, երկար ժամանակ դրսում չմնալ և շատ ջուր խմել: