Կիևում գետնի տակից դուրս է ցայտել եռացող ջրի շատրվանը և հասել մինչև 7-րդ հարկ (տեսանյութ)
Համացանցում տարածված է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ջրի խողովակը գետնի տակից պայթում: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ին:
Դեպքը տեղի է ունեցել Ուկրաինայի Գոլոսոյեվսկի շրջանում:
Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, գետնի տակից դուրս է ցայտել եռացող շատրվանը, որի բարձրությունը հասել է մինչև 7-րդ հարկ՝ բնակելի տուն: Տուժածների մասին տեղեկություն չկա:
Ջրի շիթը կոտրել է մոտակայքում գտնվող բազմաբնակարան շենքի ապակիները, վնասվել են մի քանի ավտոմեքենաներ:
Լրատվամիջոցի փոխանցմամաբ վնասված բնակարնների բնակիչներին պետք է տարհանեն: