Մոսկվայում սարսափելի փոթորկի հետևանքով վնասվածքներ ստացած 108 մարդ հիվանդանոցում է
ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում սաստիկ փոթորկի հետևանքով շուրջ 170 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին գրում է «Ren.tv»-ին:
Մոսկվայի առողջապահության բաժնի պետը տեղեկացնում է, որ դեպքի պատճառով տուժած 170 մարդկանցից 146-ը հոսպիտալացվել են, իսկ 108 մարդ դեռ շարունակում է մնալ հիվանդանոցում, նրանց մեջ կան նաև 22 երեխաներ:
Հիմնականում տուժածների վիճակը համարվում է բավարար կամ միջին ծանրության, սակայն 8 մարդ գտնվում է ծանր վիճակում:
Վիրավորները հիմնականում ստացել են քերծվածքներ, կապտուկներ, ուղեղի տրավմատիկ վնասվածք, կոտրվածքներ և ողնաշարի վնասվածքներ: