Ղրիմի թաթարների առաջնորդը դեմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության օրինագծին
Ղրիմի թաթարների առաջնորդ և Ուկրաինայի խորհրդարանի (Ռադայի) պատգամավոր Մուստաֆա Ջեմիլօղլուն Ուկրաինայի խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանության նախագծի վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել: Մասնավորապես ասել է. «Եթե նույնիսկ նախագիծը խորհրդարան անցնի, չեմ հավատում, որ Ազգային ժողովի նախագայի ստորագրմանը կողմ լինողներ շատ լինեն»:
Նա վերոնշյալ նախագիծը որակել է Ուկրանիայի խորհրդարանի կողմից որպես «չմտածված և անառողջ քայլ»: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Թուրքիշնի» կայքը՝ հղում տալով Ռուսաստանում «Երկրամաս» հայկական թերթում տեղ գտած հրապարակմանը:
Ըստ Ջեմիլօղլույի' Ուկրաինայում թուրք բնակչությունը քանակապես ավելի շատ է, քան հայերը: Օրինագծի հեղինակները պետք է գիտակցեն, որ բնաձևի ընդունումը ինչ հետևանքների կհանգեցնի: Այն կվտանգի նաև Ուկրաինայի Ադրբեջանի, Թուրքիայի և մյուս թուրքական պետությունների հետ ունեցած հարաբերությունները:
«Պոլեմիկա» կայքի տեղեկացմամբ' Ջեմիլօղլուն անձամբ հանդիպելու է նախագծի համահեղինակ և կուսակից ընկեր Արսեն Ավակովի հետ: Վերջինիս տեղեկացնելու է, որ նման որոշման ընդունումն ինքը անթյուլատրելի է համարում, և եթե իրենց խորհրդարանական խմբակցությունը որոշի աջակցել նախագծին, ապա ինքը դուրս կգա խմբից: Ըստ նրա' Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն Ուկրաինայի թուրք բնակիչների շրջանում բողոքի մեծ ալիք կբարձրացնի: