Պուտինի կատակը՝ Մակրոնի հետ հանդիպմանը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին հրավիրել է Ռուսաստան երկարատև այցով: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Էմանուել Մակրոնին Փարիզ հրավիրելու համար: Նա հիշեցրել է այն մասին, որ Պյոտր արքան Ֆրանսիայում է եղել մի քանի շաբաթ, սակայն, ինչպես հայտնի է, ամեն ինչ դիվանագիտական աշխարհում արվում է փոխադարձ հիմունքներով:
ՌԴ նախագահ Պուտինը հույս է հայտնել, որ Էմանուել Մակրոնը կկարողանա ռուսական մայրաքաղաքում անցկացնել մի քանի շաբաթ:
Վլադիմիր Պուտինի այցը Փարիզ կապված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 300-ամյակի հետ: