Մակրոնն ու Պուտինը քննարկել են Չեչնիայում գեյերին հետևելու հարցը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հաղորդել է, որ իրենք քննարկել են Չեչնիայում սեռական փոքրամասնություններին հետևելու մասին հաղորդագրությունները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես հիշեցրել եմ, թե որքան կարևոր է Ֆրանսիայի համար բոլոր փոքրամասնությունների, բոլոր մարդկանց, ողջ քաղաքացիական հասարակության իրավունքների պահպանումը: Մենք քննարկել ենք Չեչնիայում, ինչպես նաև Ռուսատանում ԼԳԲՏ-ի հարցը: Ես շատ կոնկրետ նախագահ Պուտինինն ասել եմ, թե ինչի է սպասում Ֆրանսիան՝ կապված այդ հարցի հետ, իսկ մենք պայմանավորվել ենք, որ պարբերաբար հետևելու ենք տեղում իրավիճակին»,- ասել է նա:
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հաղորդել է, որ ինքը միջոցառումներէ կիրառել, որպեսզի իմանա Չեչնիայում իրավիճակի մասին ողջ ճշմարտությունը: