Չելյաբինսկում հայտնաբերել են հայ տղամարդու ու նրա երկու տարեկան որդու դիերը
Մոտ մեկ ամից անս Չելյաբինսկում մահացած են հայտնաբերվել տեղի բնակիչն ու իր փոքրիկ երեխան, ովքեր մայիսի 1-ից անհետ կորել էին զբոսանքից հետո: Այս մասին գրում է «УралПолит»-ը:
Նա երկու տարեկան որդու հետ դուրս է եկել տնից մայիսի 1-ին, որից հետո նրանց հետ կապն անհետացել է: Հաջորդ օրը անհետ կորածի կինը դիմել է ոստիկանություն, ոից հետո քրեական գործ է հարուցվել «Երկու անձի սպանության» հոդվածով, սակայն որոնողական աշխատանքները ոչ մի արդյունք չեն տվել:
Մայիսի 28-ին տեղի բնակիչները կասկածելի «ВАЗ» են գտել, որը կայանված է եղել բակերից մեկում, և որից դիակի հոտ է տարածվել: «Ապակիները մգացված են եղել, դրա համար ներսում եղածը ոչ ոք չի տեսել: Մահացածների դիերը հետևի նստատեղերին են եղել»,- հայտնել է իրավապահ մարմնի աշխատակիցը:
«Rusarminfo»-ի տեղեկություններով՝ մահացածները Հայաստանի քաղաքացիներ են եղել:
Քննիչների տվյալներով՝ 48-ամյա տղամարդը թմրամիջոցներ էր օգտագործում: