Աշխարհի ամենաթանկ բրենդերն՝ ըստ «Forbes»-ի
«Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդերի այս տարվա ցուցակը: Ըստ պարբերականի աշխարհի ամենահայտնի 100 բրենդերի նախնական ընդհանուր արժեքը կազմել է 1,95 տրիլիոն դոլար:
Ըստ այդմ,առաջին պատվարով հորիզոնականը զբաղեցրել է ամերիկյան Apple կորպորացիան,որի բրենդը գնահատվել է 170 միլիարդ ամերիկյան դոլլար: Երկրորդ հորիզոնականում է «Google»-ը՝ 101,8 միլիարդ դոլարով,երրորդ տեղում է Microsoft-ը՝ 87 միլիարդ դոլլարով, չորրորդ տեղում է «Facebook»-ը՝ 73,5 միլիարդ ամերիկյան դոլարով, հինգերրորդ հորիզոնականում է «Coca-Cola»-ն՝ 56,4 միլիարդ ամերիկյան դոլար:
Աշխարհի թանկարժեք տասը բրենդից ընդամենը երկուսն են ոչ ամերիկյան՝ ճապոնական «Toyota»-ն (41,1 միլիարդ դոլար) և հարավկորեական «Samsung»-ը (38,2 միլիարդ դոլար):
Ըստ Forbes-ի անցյալ տարվա համեմատ բավական թանկացել են «Amazon»-ի, «Facebook»-ի և «Starbucks»-ի բրենդները, իսկ «IBM»-ը, «HSBC»-ին և «Caterpillar»-ը գրանցել են նվազում:
Հ.Գ.Մի տխուր հաշվարկ մեզ համար:Պարզվում է աշխարհի տասը բրենդների արժեքը կազմում է ներկայիս ՀՀ-ի 558 տարվա բյուջեն: «Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդրենրի այս տարվա ցուցակը: Ըստ պարբերականի աշխարհի ամենահայտնի 100 բրենդների նախնական ընդհանուր արժեքը կազմել է 1,95 տրիլիոն դոլար:
Գահիկ Համբարյան. Ֆեյսբուք: