Շոումեն Մաքսիմ Գալկինը նշում է իր 37 ամյակը
Այսօր շոումեն Մաքսիմ Գալկինը նշում է իր 37 ամյակը: Նա ծնվել է սովորական ընտանիքում: Հայրը եղել է գեներալ, իսկ մայրը' ֆիզիկոս: Նա ավարտել է Ռուսաստանի հումանիտար համալսարանը: Իր մասնագիտությունը բնականաբար շատ է տարբերվում նրանից, ինչով նա հիմա զբաղվում է: Նրա կարիերան սկսեց ծաղկում ապրել 1994 թ.-ից սկսած: Հիմա նա հաջողված հաղորդավար և շոումեն է: Իհարկե նրա ամենամեծ ձեռքբերումն այս կյանքում իր ընտանիքն է: Ինչպես հայտնի է նա ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի ամուսինն է: Նա մտադիր է իր ծննունդը նշել կնոջ և մտերիմների հետ: