Քիմ Քարդաշյանը 3-րդ երեխան ունենալու համար փոխնակ մայր է փնտրում իր հարազատների շրջանում
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ խոսել է քույրերի՝ Քորթնիի և Քլոեի հետ և խնդրել դառնալ իր երրորդ երեխայի փոխնակ մայր: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Ֆոտոմոդելը և իր ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը այս մասին ասել են «Watch What Happens Live» հեռուստաշոուի ժամանակ: Քիմը ասել է, որ խոսել է 32-ամյա քրոջ Քլոեի և 38-ամյա Քորթնիի հետ փոխնակ դառնալու համար:
Քարդաշյանը նշել է նաև, որ այս թեման կդառնա առանցքային իրենց ընտանիքի «Keeping Up With The Kardashians» շոուի նոր եթերաշրջանում:
Բժիշկները Քիմ Քարդաշյանին արգելել են կրկին երեխա ունենել, քանի որ որոշ գինեկոլոգիական խնդիրների հետ կապված հղիության ընթացքում կարող է առաջանալ արյունահոսություն, որը վտանգավոր է կնոջ կյանքի համար:
Քիմը դեռևս 2016 թվականին էր հայտնել փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ցանկության մասին: