Ֆրանսիական ԶԼՄ-ները Պուտինին թագավոր են անվանել
Ֆրանսիական որոշ լրատվամիջոցներ ՌԴ-ի և Ֆրանսիայի հանդիպումը մեկնաբանելիս ՌԴ նախգահին անվանել են «Ռուսաստանի թագավոր»: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Այսպես անվանել են մասնավորապես Ֆրանսիայի «BFM» հեռուստաալիքը և «Le Temps» թերթը: Մնացած լրատվամիջոցները ավելի զուսպ են ներկայացրել՝ սահմանափակվելով չեզոք խորագրերով:
Ակնհայտ է, որ լրագրողները անցկացրել են պատմական զուգահեռներ: Նախագահների հանդիպումը տեղի է ունենում Պյոտր առաջինի հանդիպումից 300 տարի անց՝ Ֆրանսիայի Վերսալ թագավորի նստավայրում:
Լրատվամիջոցը հայտնում է, որ ավելի վաղ Ֆրանսիական «Le Figaro» թերթը կարևորել է Թուրքիայի և Ռուսատանի նախագահների հանդիպումը և անվանել նրանց «թագավոր և սուլթան»: