Ուկրիաինայում ապօրինի սահման հատողների մեջ կան ՀՀ քաղաքացիներ
Ուկրաինայում Խարկովի մարզի իրավապահ մարմինները բացահայտել են պետական սահմանով մարդկանց անօրինական տեղափոխման խմբավորում: Այս մասին գրում է «sq.com.ua»-ն կայքը:
Մանսակիցները ձերբակալվել են գիշերը, երբ փորձել են մաքսանենգությամբ զբաղվել: Հանցախմբի անդամները երեքն են:
Ձերբակալությունը իրականացրել են միջգերատեսչական խումբը՝ քննչական վարչությունը, ոստիկանությունը, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ վարչությունը, Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները:
Պարզվել է, որ մարդկանց ապօրինի տեղափոխումը իրականացրել են 26-57 տարեկան չորս քաղաքացի: Հիմնականում իրենց «հաճախորդները» եղել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքցիներ:
Հանցախումբը գործողությունները պլանավորել է 2016 թվականի փետրվարին: Ադ մարդիկ լավ ծանոթ են եղել պետական սահմանը հատելու գործընթացին, ինչպես նաև Ուկրաիանայում օտարերկրացիների գտնվելու կանոնների մասին:
Քրեական վարույթի հետաքննությունը շարունակվում է: Հանցախումբը պատժվելու է Ուկրաինայի քրեական օրենսգրքի համաձայն: