Աշխարհի ամենաթանկարժեք գոլֆի գնդակը
Ամեն իրեն հարգող տղամարդ, ով բնակվում է Անգլիայում, պետք է պարտադիր իմանա գոլֆ խաղալ: "Goldstriker" ընկերությունը, որը նաև զբաղվում է հեռախոսների արտադրությամբ, որոշել է զարմացնել և ուրախացնել գոլֆի սիրահարներին: Ընկերությունը ստեղծել է գոլֆի գնդակ, որը պատրաստված է սպիտակ ոսկուց ու ադամանդներից: Սա ստեղծվել է այն մարդկանց համար, ովքեր սիրում են խաղալ թանկարժեք իրերով և հպարտանալ դրանցով: Այն համարվում է ամենաթանկն աշխարհում: Դրա արժողությունը մոտ 18.000 ֆունտ ստերլինգ է: