Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային զորքերի զորավարժություններ են անցկացնում
Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային զորքերի զորավարժություններ են անցկացնում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։
Հրապարակված լուսանկարներից երևում է, որ հիմնականում օգտագործում են ԲՄ-21 «Գռադ» համազարկային կրակի հրթիռային համակարգեր, 152 մմ «Գիացինտ-Բ» հաուբիցներ և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ:
Սա ոչ թե պլանային բնույթ կրող զորավարժություն է՝ ինչպես իրենց պաշտպանության գերատեսչությունն է հաղորդել, այլ Հասանով-Ալիևյան հերթական կլոունադան է, որոնք վերջին իրադարձությունների ֆոնին ամեն կերպ փորձում են ցույց տալ սեփական ժողովրդին, որ ոստիկանական ֆունկցիաներով օժտված և կոմատոզ վիճակում գտնվող բանակն (եթե իհարկե կարելի է այդպես անվանել) ի զորու է ոչ միայն խոշտանգել, սպանել և գաղտնի հուղարկավորել համածառայակիցներին այլ նաև «ազատագրել» այսպես կոչված «օկուպացված տարածքները»:
Ալեն Ղուլյան. Ֆեյսբուք: