Մաշկային խնդիրներ․ հարցազրույց մաշկավեներոլոգ Կարեն Վարդանյանի հետ
Յուրաքանչյուրը ցանկանում է ունենալ կատարյալ կամ գոնե առողջ մաշկ, սակայն ցանկանալ ոչ միշտ է նշանակում ունենալ։ Մաշկային խնդիրները ազդում են արտաքին տեսքի վրա, իջեցնում տրամադրությունը և ինքնագնահատականը։ Այս խնդրի մասին Operativ.am-ը զրուցել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի մաշկավեներոլոգ Կարեն Վարդանյանի հետ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․
-Ամռան գալուն զուգահեռ մաշկային խնդիրները էլ ավելի արտահայտիչ են դառնում։ Որո՞նք են դրանց առաջացման պատճառները, և ի՞նչ միջոցներով պայքարել դրանց դեմ։
-Մաշկաբանության մեջ գոյություն ունեն խնդիրներ, որոնք մեծապես կախված են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից և կարող են սրվել դրանց ազդեցությամբ։ Կանխարգելման լավագույն միջոցը արևապաշտպան միջոցների պարտադիր կիրառումն է, եթե կա մաշկաբանի կողմից հաստատված կլինիկական ախտորոշում՝ տվյալ խնդիրը ունի ուլտրամանուշակագույն ճառագայթների սպեկտորի ազդեցության տակ սրանալու հակում, ապա արևի զգայունության նկատմամբ մաշկի տեսակը որոշելուց հետո մաշկաբանի հետ համաձայնեցվում է խնամքի միջոցառումներ։ Տվյալ խնդիրը արդիական է նաև ձմռանը և հիմնականում բարձրադիր գոտիներում, որտեղ ուլտրամանուշակագույն ճառագայթների թափանցելիությունը ավելի բարձր է։
-Սննդակարգի գործոնը ի՞նչ նշանակություն ունի մաշկի համար
-Սննդակարգը բավականին հաճախ շահարկվող գործոն է, բայց ապացուցված բժշկության մեջ այն գործում է սննդային ալերգիաների դեպքում։ Ցանկանում եմ փաստել մի հանգամանք՝ սովետական և ներկայիս ռուսական դպրոցի կողմնակիցները ցանկացած խնդրի դեպքում առաջարկում են ստանդարտ դիետա, օրինակ՝ չծխել,չխմել, կծու, թթու աղի, քաղցր կամ գունավոր սնունդ չօգտագործել, սակայն սննդային ալերգիաների դեպքում կան ապացուցող թեստեր , որոնք հնարավորություն են ստեղծում հստակ ալերգենի պարզում և որոշվում է տվյալ սննդամթերիքի կիրառման մաքսիմալ սահմանափակում, իհարկե կան խնդիրներ , որոնք որ սնունդ կախյալ են, բայց այն ծավալը ինչ ծավալով որ շահարկվում է շատ հաճախ արդարացված չի։
Մաշկային խնդիրները բազմազան են, որոնց մեջ սննդային ալերգիաները բավականին փոքր տոկոս են կազմում։ Կան վարակիչ բնույթի մաշկային խնդիրներ որոնց դեպքում սննդակարգը բացարձակ կապ չունի։
-Կա մի փաստ, որ հիմնականում մաշկային խնդիրներից բողոքում են դեռահասները՝ ակնեներ, թարախային բշտիկներ․․․ ո՞րն է պատճառը
-Ակնեի խնդիրը սկվում է դեռահասության տարիքում՝ պայմանավորված ճարպագեղձերի գործոնով։ Դեռահասներին բնորոշ մաշկային խնդիրը ակնեն է, որն ի հայտ է գալիս ճարպագեղձերի գերաշխատանքի, արտատար ծորանների խցանման, բակտերիալ ֆլորայի փոփոխության հետևանքով։ Մինչև 20-21 տարեկանը այն դիտարկվում է ֆիզիոլոգիական, այսինքն բնորոշ է դեռահասների ճնշող մեծամասնությանը։ Այս դեպքում հիմնականում ձեռնպահ ենք մնում շատ խիստ բուժական միջոցառումներից, եթե իհարկ դա միջին ծանրության կամ ծանր ակնե չէ:
Նախկինում ակնեն անվանել են նաև պատանեկան կորյակներ կամ երիտասարդական պզուկներ, սակայն ակնեն այդ տերմիններին չի համապատասխանում, կորյակային հիվանդություն կամ ակնե կարող է զարգանալ ավելի ուշ տարիքում կամ սկսվելով սեռական հասունացման տարիքում պահպանվել մինչև խոր ծերություն։ Սա ուշացած խրոնիկական ընթացքով ակնեների մասին է։
-Ինչպե՞ս այդ տհաճ երևույթի դեմ պայքարել
Ակնեն բազմապատճառ խնդիր է և իհարկե ինչ որ մի հրաշք դեղամիջոց չկա, որը որ կիրառելի կլինի բոլոր տեսակների դեպքում։ Կա հստակ դասակարգում՝ թեթև արտահատություն, միջին ծանրության, ծանր ակնեներ։ Տվյալ դասակարգումից ելնելով տարբեր են բուժական մոտեցումները։ Շատ հաճախ մենք ունենում ենք երիտասարդ աղջիների մոտ ակնեի խնդիր՝ հորմոնալ տեղաշարժերի ֆոնով։ Կորյակային հիվանդության դեպքում մեծ է հորմոնների դերը, մենք կարիք ենք ունենում տվյալ հիվանդի հետ աշխատելու գինեկոլոգի կամ էնդոկրինոլոգի համատեղ։ Բուժման միջոցառումներին շատ հաճախ ներգրավում ենք նաև բանիմաց կոսմետոլոգների, ովքեր որ կարողանում են բուժական որոշակի միջոցառումների իրականացնել։
Եթե ակնեի հիմքում կան հորմոնալ տեղաշարժեր առանց դրա շտկման մաշկաբանները ոչինչ չեն կարող անել։ Առանց պատճառը վերացնելու մենք արդյունք չենք ունենա, եթե փորձենք վերացնել հետևանքը։
-Ձեր խորհուրդը մեր ընթերցողներին
Մաշկաբանությունը լայն ոլորտ է , մաշկաբանական խնդիրներից խուսափել ամբողջությամբ չենք կարող պարզապես խորհուրդ կտամ խնդրի դեպքում միշտ դիմել մաշկաբանի ճիշտ ախտորոշվեն քանի որ դրանից է կախված բուժական ընթացքը և մաքսիմալ հետևողական լինել խորհրդատվության հատվածին, այսինքն հիվանդը պետք է իրեն հասանելի լեզվով մաքսիմալ բժշկի կողմից տեղեկացված լինի խնդրին մանրամասն հնրավոր և հավանական ելքերին, ոովհետև մաշկաբանության մեջ հաճախ հանդիպում են խրոնիկ խնդիրներ, որոնք բացի բուժական հատվածից պահանջում են նաև որոշակի խնամքային միջոցառումներ հենց հիվանդի կողմից, համատեղ արդյունքի համար կարևոր է հիվանդի պատրաստակակամությունը։
Թյուր կարծիք է, որ բժիշկը հրաշագործ է և կարող է մաշկաբանական բոլոր խնդիրները վերացնել։