Մեկնարկել է Կաննի 70-րդ կինոփառատոնի փակման արարողությունը
Կաննում մեկնակել է հոբելյանական 70-րդ կինոփառատոնի փակման արարողությունը: Լավագույնն է ճանաչվել Ռոբեն Կամպայոյի «Րոպեում 120 հարված» կինոնկարը, որը գրան-պրի է շահել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Այս տարվա մրցույթին մասնակցեցին տարբեր երկրների և ռեժիսորների 19 ֆիլմեր:
Այս տարի բուն մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում էր կինոռեժիսոր և սցենարիստ Պեդրո Ալմոդովարը: Ժյուրիի մրցանակին արժանացավ Անդրեյ Զվյագինցևի «Ոչ սեր» ֆիլմը: Լավագույն դերասան է ճանաչվել Հոաքին Ֆենիքսը, լավագույն դերասանուհի՝ Դայան Կրյուգերը: