Մակրոնը պատմել է Թրամփի և Պուտինի հանդեպ վերաբերմունքի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ կարող է ջերմ հարաբերություններ հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին նա հաղորդել է «Journal du Dimanche» թերթին տված հարցազրույցում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Այն Դոնալդ Թրամփը, ում հետ ես հանդիպել եմ, ցանկանում է հասկանալ և լսել: Նա ավելի բաց է, քան նրա մասին կարծում են, նա սիրում է ուղիղ կոնտակտը, և նա կարող է փոխել դիրքորոշումը»,- նշել է Մակրոնը:
Բացի այդ, Ֆրանսիայի առաջնորդն իր հարգանքի մասին է խոսել Ռուսաստանի նկատմամբ և պատմել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Փարիզ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 300-ամյակի կապակցությամբ;
Երեկ նա հայտնել էր, որ իր երկխոսությունը Ռուսաստանի հետ պահանջներով կլինի: Հարցերից մեկը պետք է լիներ Սիրիայի հարցում համագործակցությունը: